Շաբաթ ուշ երեկոյան ընդհանուր սահմանին դաժան բախումներ են սկսվել աֆղանական եւ պակիստանյան անվտանգության ուժերի միջեւ, տեղեկացրել է AFP-ն։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Քաբուլը Իսլամաբադին մեղադրել է մայրաքաղաքին ավիահարվածներ հասցնելու մեջ, տեղեկացրել են երկու կողմերի պաշտոնական անձինք։
«Ի պատասխան պակիստանյան զինված ուժերի ավիահարվածների՝ «Թալիբանի» սահմանապահ ուժերն արեւելքում դաժան բախումների մեջ են մտել պակիստանյան զինված ուժերի դիրքերի հետ սահմանի տարբեր շրջաններում»,- նշվել է աֆղանստանցի զինվորականների հայտարարությունում։




























