Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված լրագրողների խնդրին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետը նշել է, թե Թուրքիայում 1982-ի Սահմանադրությունը թողնելով՝ նոր էջ են բացում։ «Դուք ազատությունների եւ մարդու իրավունքների պահպանության խնդրում ավելին եք ուզում։ Այդ իսկ պատճառով ես լավատես եմ։ Սակայն պետք է առարկեմ, քանի որ չեմ հասկանում, թե ինչպես են այս երկրում ինտելեկտուալներն ու լրագրողները հայտնվում վանդակաճաղերի հետեւում։ Պարզ եմ ասում՝ չեմ հասկանում։ Գիտեմ միայն, որ նրանք ահաբեկչության մեղադրանքով են հայտնվել բանտում։ Համոզված եմ, որ նոր Սահմանադրությունը դրական փոփոխություններ կբերի»,-ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։



























