ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին, գրել է. 

«Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ 

Տասնյակ հազարավոր քաղաքացիներն էլ իրենց մասնակցությամբ «Էրեբունի-Երևան»-ը հաստատեցին որպես կյանքի և խաղաղության տոն։ Կեցցե՛ք»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տոնվելու մայրաքաղաքի 2807-ամյակը։