ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է կարգավորել Պակիստանի և Աֆղանստանի միջև ռազմական հակամարտությունը։
«Ես լսել եմ, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է ընթանում։ Ներկայումս ես աշխատում եմ մեկ այլ պատերազմի վրա, քանի որ լավ եմ հակամարտությունների կարգավորման գործում», - լրագրողների հարցերին պատասխանելով ասել է Թրամփը։ Զրույցի ձայնագրությունը տեղադրված է Սպիտակ տան կայքում։
Նա հավելեց, որ «արդեն միլիոնավոր կյանքեր է փրկել»։ Թրամփը շեշտել է, որ դա արել է «ոչ թե Նոբելյան մրցանակի համար», այլ «կյանքեր փրկելու համար»։
Ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած փոխհրաձգությունների մասին: Հաղորդվել էր, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Պակիստանի Լահոր քաղաքին: Թալիբանի պաշտոնյաները չեն ներկայացրել գործողության մանրամասները: Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը հայտնել է, որ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 58 պակիստանցի զինվոր: Պակիստանի Geo հեռուստաալիքը հայտնել է, որ բախումների ժամանակ զոհվել է առնվազն մի քանի տասնյակ աֆղան զինվոր:





























