Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիտարկում է հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ քաղաքում՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կապակցությամբ հրավիրվող «խաղաղության գագաթնաժողովին» մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։

Նրա տվյալներով, Իսրայելի վարչապետը կարող է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շարմ Էլ-Շեյխ կատարելիք նրա ուղևորության ժամանակ, Սպիտակ տան ղեկավարի Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) ունեցած ելույթից հետո։