ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մերձավոր Արևելքի առաջնորդները երկուշաբթի ստորագրեցին Եգիպտոսի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր, որը նրանք պատմական անվանեցին։
«Մենք ձգտում ենք հանդուրժողականության, արժանապատվության և յուրաքանչյուր մարդու համար հավասար հնարավորություններին՝ ապահովելով, որ այս տարածաշրջանը լինի մի վայր, որտեղ բոլորը կարող են իրականացնել իրենց ձգտումները խաղաղության, անվտանգության և տնտեսական բարգավաճման մեջ՝ անկախ ռասայից, կրոնից կամ էթնիկ պատկանելությունից»,-ըստ CNN-ի՝ ասված է փաստաթղթի առաջին պարբերությունում։
Էջի ներքևի կեսը պարունակում է Միացյալ Նահագների, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդների և հրադադարի միջնորդների ստորագրություններն ու պաշտոնները։
«Սա այն օրն է, որի համար այս տարածաշրջանի և ամբողջ աշխարհի մարդիկ աշխատել, ձգտել, հույս են ունեցել և աղոթել են»։ «Շնորհիվ մեր կողմից հենց նոր ստորագրված պատմական համաձայնագրի՝ միլիոնավոր մարդկանց աղոթքները վերջապես պատասխանվեցին։ Վերջապես խաղաղություն հաստատվեց Մերձավոր Արևելքում։ Սա ավելին է, քան պարզապես Գազայում պատերազմի ավարտը։ Սա նոր սկիզբ կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Մենք կարող ենք կառուցել ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան»,- ըստ Reuters-ի՝ շեշտել է Թրամփը։





























