Ռումինիայում հոկտեմբերի 12-ին նշվել է Հայոց լեզվի օրը՝ հարգանքի տուրք մատուցելով երկրի հայ համայնքի հարուստ ժառանգությանը: Տոնակատարության մասին ասված է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Լեզուն ավելին է, քան պարզապես հաղորդակցման միջոց. այն մարմնավորում է ոչ միայն պատմություն և ժառանգություն: Լեզուն ազգային ինքնության հիմնական ցուցիչն է: Ավելի ճշգրիտ՝ «Լեզուն ազգերի ծագումնաբանությունն է» (Սեմյուել Ջոնսոն):

Այսօր Ռումինիայի հայ համայնքի հետ միասին մենք նշում ենք բացառիկ Այբուբենը, հին գրական ավանդույթը և ինքնության հզոր խորհրդանիշը:

Մեր լեզուն մեր ինքնությունն է »,- վերջին տողը հայերենով նշվել է Ռումինիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: