Հոկտեմբերի 17-ին, ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Առաջնորդները կքննարկեն, թե ինչ զենք պետք է փոխանցվի Կիևին, այդ թվում՝Tomahawk հրթիռների փոխանցման հնարավորությունը, հաղորդում է Axios-ը։
«Երկու կողմերը կքննարկեն, թե ինչ զենք պետք է մատակարարվի Ուկրաինային, մասնավորապես՝ արդյոք ԱՄՆ-ն պետք է պատերազմից տուժած երկրին մատակարարի Tomahawk հեռահար հրթիռներ, ինչը կարող է կտրուկ փոխել իրավիճակը», - գրում է հրատարակությունը։
Axios-ի աղբյուրը բացատրել է, որ «կան որոշակի հարցեր, որոնք չեն կարող քննարկվել հեռախոսով»։
Պարբերականը նաև նշում է, որ հեռահար հրթիռները թույլ կտան Ուկրաինային թիրախավորել մայրցամաքային Ռուսաստանի հեռավոր շրջանները, այդ թվում՝ Մոսկվան։
Զելենսկին, նախնական տվյալներով, ԱՄՆ կժամանի հինգշաբթի օրը։ Թրամփի հետ հանդիպումը կկայանա հաջորդ օրը։





























