ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այս պահին արդեն ընթանում է Արարատ Միրզոյանի և Էլինա Վալտոնենի ընդլայնված կազմով հանդիպումը:
Քննարկումների արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը հանդես կգան մամուլի ասուլիսով:




























