Միացյալ Թագավորությունը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման մասին: Համապատասխան հայտարարությունը իր կայքում հրապարակել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետական նախարար Սթիվեն Դաութին։
Նախարարն ընդունված որոշումը կապում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում գրանցված առաջընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Հայտարարության մեջ նշվում է երկկողմ կապերի փոփոխությունը, որոնք, ըստ պաշտոնական Լոնդոնի, նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանային համագործակցության համար։
«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և Նախագահ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի արդյունքը, Մեծ Բրիտանիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենքի մատակարարման էմբարգոյի հիմնավորումն այլևս չի գործում», - կարծում է բրիտանացի նախարարը։
Հայտարարության տեքստում ընդգծվում է, որ սպառազինությունների վաճառքի արտահանման լիցենզիաները կքննարկվեն անհատապես և «խիստ չափանիշներով»։ Նշվում է, որ նման մոտեցումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքի առանձին ստուգում՝ հաշվի առնելով սահմանված կանոններն ու ընթացակարգերը։




























