Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի՝ Դալան Տեխնոպարկի շինարարության կարևորագույն փուլերից մեկն է։

Շինության երկու մասնաշենքերը 15-րդ հարկում միացել են և հիմք ստեղծել միասնական հարկերի շինարարությունը շարունակելու համար։

FF5A1154_resized.jpg (91 KB)

Կատարված աշխատանքի արդյունքը ցուցադրելու և շինարարության առաջընթացին ծանոթացնելու նպատակով Դալան Տեխնոպարկի շինարարական հրապարակում կազմակերպվել էր ընդունելություն։

FF5A1306_resized.jpg (76 KB)

Ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք, ոլորտի  մասնագետներ, գնորդներ, գործընկերներ։

DSC06819_resized.jpg (78 KB)

Մասնաշենքերի միացման գործընթացը համեմատելի է կամրջաշինության մեջ երկու կողմերի միացման աշխատանքների հետ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական շինության շրջանակներում և ամենակարևորը՝ ստեղծվում է հիմք հետագա հարկերի կառուցման համար։ Հենց այդ հիմքի ստեղծումը կարևորագույն գործընթաց է, քանի որ այն պետք է իր վրա պահի ևս 7 հարկ։

DSC06915_resized.jpg (100 KB)

Այսօր Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մեջ չկա նման համարձակ կոնստրուկտորական լուծումներով շինություն, և Դալան Տեխնոպարկի թիմը հպարտ է, որ կարող է ներկայացնել Դալանը որպես բացառիկ օրինակ։

FF5A1789_resized.jpg (76 KB)

Նման մասշտաբային նախագծերի իրականացման ժամանակ առանձնահատուկ կարևորություն ունի գործընթացների ճիշտ կառավարումը։

FF5A2374_resized.jpg (59 KB)

«Կառուցապատման տարբեր փուլերում շատ կարևոր է իրար հաջորդող գործընթացների արդյունավետ կառավարումը և այսօր, գտնվելով շինարարության այս փուլում, մենք վստահ կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվել է»,-նշեց նախագծի կառուցապատման կառավարմամբ զբաղվող 1SQ  ընկերության տնօրեն Գոհար Սաղոյանը։

1_REND (1)111111.jpg (127 KB)

Դալան Տեխնոպարկի երկու մասնաշենքերը միացված են։ Դալանը կառուցվում է՝ դառնալով Երևանի այցեքարտերից մեկը, ձևավորելով շինարարության իրականացման նոր մշակույթ և ստեղծելով աշխատանքային միջավայրի մասին բոլորովին նոր պատկերացումներ Հայաստանում։

Միասնական հարկերի շինարարության հիմքը պատրաստ է, և ընդամենը մեկ տարի անց Դալան Տեխնոպարկը կներկայանա բոլորին ոչ միայն որպես մոնումենտալ շինություն` իր բացառիկ ճարտարապետական, ինժեներական և կոնստրուկտորական լուծումներով, այլ՝ որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր ։