ԱՄՆ կառավարությունը չեղարկել է Մեքսիկայում առնվազն 50 քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների վիզաները՝ ՝ նարկոկարտելների և նրանց ենթադրյալ քաղաքական դաշնակիցների դեմ Թրամփի վարչակազմի պայքարի շրջանակում, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով մեքսիկացի պաշտոնյաներին։

Այդ քայլը Մեքսիկայի՝ պարբերաբար ԱՄՆ այցելող քաղաքական վերնախավի շրջանում լուռ բողոքի ալիք է բարձրացրել։ Դա նշանավորում է ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի միջոցառումների զգալի ընդլայնում, քանի որ Թրամփի վարչակազմը թիրախավորում է ակտիվ քաղաքական գործիչներին, որոնք սովորևաբար համարվում են չափազանց զգայուն դիվանագիտության նկատմամբ։

Այս դեպքերից մի քանիսը հրապարակայնություն են ստացել, սակայն հաշվետվությունը ցույց է տալիս, որ վիզաների չեղարկումները շատ ավելի տարածված են, քան ավելի վաղ հաղորդվել էր։ Ըստ ԱՄՆ երեք նախկին դեսպանների՝ նախորդ վարչակազմերը վիզաները չեղարկել են նմանատիպ ձևերով, բայց ոչ նույն չափով, ինչը, նրանց բնորոծմամբ, ցույց է տալիս Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ օգտագործել դիվանագիտությունը քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Թրամփի վարչակազմը նոր եղանակներ է գտնում Մեքսիկայի վրա ճնշումը մեծացնելու համար»,- հայտարարել է 2011-2015 թվականներին Մեքսիկայում ԱՄՆ դեսպան Թոնի Ուեյնը: Մեքսիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը հայտնել է, որ իշխող «Մորենա» կուսակցության ավելի քան 50 քաղաքական գործիչների, ինչպես նաև այլ քաղաքական կուսակցությունների տասնյակ պաշտոնյաների վիզաները չեղյալ են հայտարարվել։

Առայժմ միայն չորսն են հրապարակայնորեն հաստատել, որ իրենց վիզաները չեղյալ են հայտարարվել, նրանց թվում՝ Բախա Կալիֆոռնիայի նահանգապետ Մարինա դել Պիլար Ավիլան, որը կտրականապես հերքել է կազմակերպված հանցավորության հետ որևէ առնչություն։

ԱՄՆ-ը որևէ մեկի վիզան չեղարկելու համար պարզաբանման կարիք չունի և դա անելու շեմը շատ ավելի ցածր է, քան պատժամիջոցներ կամ քրեական հետապնդում կիրառելու համար։

Reuters-ի հարցմանը ի պատասխան՝ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. «Վիզաները, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնյաներին տրվածները, կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած պահի Ամերիկայի ազգային շահերին հակասող գործունեության համար»։

Թրամփի վարչակազմը լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Շեյնբաումի վարչակազմի հետ, և մենք անհամբեր սպասում ենք մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ «Ամերիկան ​​առաջինը» արտաքին քաղաքականության օրակարգին աջակցելու համար։