ՎՏԲ խումբը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել Կրասնոդարի երկրամասում գտնվող 13 գյուղատնտեսական ընկերությունների փոխանցմանը, որոնք նախկինում պատկանում էին նախկին պաշտոնյա Վիտալի Օչկալասովի ընտանիքին և բռնագրավվել էին պետության օգտին, հայտնում է «Կոմերսանտը»։

Խոսքը 12,2 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի, սարքավորումների և անշարժ գույքի մասին է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,5 միլիարդ ռուբլի։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ՎՏԲ-ի վարչության նախագահ Անդրեյ Կոստինի դիմումը ՌԴ նախագահը վերահասցեագրել է փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևին, որը համակարգում է ագրոարդյունաբերական համալիրը։ Բանկը խուսափել է մեկնաբանություններից։

Այն ընկերությունները, որոնց նկատմամբ հետաքրքրություն է դրսևորվել, ներառում են «Բարեկամություն» ագրոընկերությունը, «Ալեքսեետենգինսկոյեն», «Ստեպնոյեն», «Միչուրինի անվան» և այլ կառույցներ, որոնք դատարանի որոշմամբ պետությանն են անցել 2025 թվականի մայիսին։

Օչկալասովի ակտիվները, որոնք ճանաչվել են որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ բռնագրավվել են Գլխավոր դատախազության հայցով։ ՎՏԲ-ն, որը տիրապետում է «Լաբինսկի» ագրոհամալիրին (240 հազար հա), ծրագրում է նոր ակտիվներն ինտեգրել այդ նախագծին։ Փորձագետները կարծում են, որ միավորումը թույլ կտա ստեղծել տարածաշրջանային նշանակության խոշոր ագրոհոլդինգ։