Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին NEWS.am-ին, Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +6-ից +8, իսկ վաղը ցերեկը՝ +21-ից +23 աստիճան։
Շիրակում՝ գիշերը՝ –2+2, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +15+18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ –2+3, ցերեկը՝ +14+17,
Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +16+20,
Տավուշի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+20,
Տավուշի հովիտներում,՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+22,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,
Արարատում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Արմավիրում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24։




























