Թրամփի վարչակազմը թույլատրել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում՝ երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ իր ակտիվացված արշավի շրջանակում: Դրա մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Այս թույլտվությունը Վենեսուելայի դեմ ճնշման արշավի վերջին քայլն է, որի վերջնական նպատակը Մադուրոյին իշխանությունից հեռացնելն է: Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է ունենում այն նույն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերն արդեն նախագահ Թրամփի համար մշակում են տարբերակներ, որոնց թվում՝ հնարավոր հարվածներ բուն Վենեսուելայի տարածքում:





























