2011 թվականի IV եռամսյակում տնտեսական աճն ԱՄՆ-ում կազմել է 2,8%: Այդ մասին ասվում է նախնական գնահատականում, որն այսօր հրապարակել է ԱՄՆ-ի տնտեսական վերլուծությունների բյուրոն: Հիշեցնենք, որ համեմատած երկրորդին` երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 1,8%: ՀՆԱ-ի աճը տարվա ընթացքում կազմել է 1,7%, այն ժամանակ, երբ 2010 թվականին 2009-ի հետ համեմատած այն կազմել էր 3,0%:

Երկրորդ մոտեցմամբ, ավելի ավարտուն տվյալների հիմքով գնահատումը կհրապարակվի փետրվարի 29-ին: 4րդ եռամսյակում ԱՄՆի ՀՆԱ-ն հասել է 15,3 տրիլիոն դոլարի:

4-րդ եռամսյակում մի փոքր աճել են սպառողական ծախսերը` 2,0%,  համեմատած երրորդ եռամսյակի 1,7% -ի հետ: Արտահանման աճը մնացել է  4,7%: Ներմուծման մակարդակն աճել է 1,2% -ից մինչեւ 4,4%:

ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների աճը կարող է բարձրացնել դոլարի նկատմամբ վստահությունը եւ բարձրացնել նրա փոխարժեքը համաշխարհային շուկայում: