Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ աշխատակիցներից մեկը կրակ է բացել կասկածելի մի ավտոմեքենայի ուղղությամբ, որը մոտեցել է Թել-Ավիվում Եգիպտոսի դեսպանությանը, հայտնում է «Times of Israel»-ը։

Այժմ ընթանում են վարորդի որոնողական աշխատանքները, որը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Իրավապահ մարմինները հայտնաբերել են ավտոմեքենան և զննում են այն։

Միջադեպի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։