83-ամյա հանրապետական սենատոր Միթչ ՄըքՔոնելը ուշաթափվել է Կապիտոլիումի նախասրահում հինգշաբթի կեսօրին՝ Սենատի դահլիճ քվեարկության գնալիս, հաղորդում է ABC News-ը։
ՄըքՔոնելը, որը փետրվարին հայտարարել էր, որ չի առաջադրվելու վերընտրվելու համար, ընկել է հատակին, երբ Sunrise Movement շրջակա միջավայրի պաշտպանության խմբի երկու կամավորներ մոտեցել են սենատորին և հարցրել նրան ներգաղթի և մաքսային ծառայության գործողությունների մասին։ Նա չի պատասխանել հարցին։
Սենատորը, կարծես, տատանվել է, սակայն իր անվտանգության աշխատակիցների օգնությամբ վեր կացել է և շարունակել քայլել։ Այնուհետև նա ձեռքով է արել իրեն հարցուփորձ արած երկու անձանց։
Հինգշաբթի օրը Սենատը մի շարք քվեարկություններ է անցկացրել կառավարության՝ արդեն 16-րդ օր տևող աշխատանքի դադրաեցման վերաբերյալ։
Սենատում ընկնելուց հետո ՄըքՔոնելը այնուամենայնիվ քվեարկել է։
ՄըքՔոնելն ավելի վաղ նմանատիպ միջադեպեր է ունեցել, դրանց թվում՝ 2023 թվականին ընկնելու հետևանքով ստացած վնասվածքը, որը հանգեցրել է Սենատից երկարատև բացակայության, քանբի որ հոսպիտալացվել էր և ամբուլատոր բուժման կարիք ուներ։ ՄըքՔոնելը կաղում էր երիտասարդ տարիքում պոլիոմիելիտով հիանդանալուց հետո։
Նա մտադիր է ավարտել իր երկարատև քաղաքական կարիերան 2027 թվականի հունվարին՝ նախագահական ժամկետի ավարտին։ Նա հրաժարական է տվել կուսակցության առաջնորդի պաշտոնից 2024 թվականին՝ Հանրապետական կոնֆերանսը ռեկորդային 18 տարի ղեկավարելուց հետո։





























