Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարի 27-ին, նվազեցրել է եվրագոտու 5 երկրների (Բելգիա, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Սլովենիա) վարկանիշները: Միաժամանակ, գործակալությունը Իռլանդիայի վարկանիշը հաստատել է «BBB+» մակարդակի վրա` բացասական կանխատեսմամբ:
Բելգիայի երկարաժամկետ կրեդիտային վարկանիշը «AA+»-ից նվազեցվել է մինչեւ «AA», Կիպրոսինը` «BBB»-ից մինչեւ «BBB-», Իտալիայինը` «A»-ից մինչեւ «A+», Իսպանիայինը եւ Սլովենիայինը` «AA-»-ից մինչեւ «A»:
Բելգիայի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «F1+», Կիպրոսինը` «F3», Իտալիայինը նվազեցվել է «F1»-ից մինչեւ «F2», Իսկպանիայինը եւ Սլովենիայինը` «F1+»-ից «F1»:
Բոլոր վարկանիշներով կանխատեսումը բացասական է:



























