Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան ընդհանուր դիրքորոշում են մշակում, որով տարբեր ձևաչափերով այնուհետև կդիմեն ԱՄՆ-ին՝ Tomahawk թևավոր հրթիռների պոտենցիալ մատակարարման վերաբերյալ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
Ըստ Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային Tomahawk հրթիռներ չի փոխանցում Ռուսաստանի հետ սրացումից խուսափելու նպատակով, մինչև ինքը չհանդիպի Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկու խոսքով, հեռահար հրթիռների հարցը ստիպել է Պուտինին զանգահարել Թրամփին։
Նա նշել է, որ Ուկրաինան ներկայումս մշտական կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ, ովքեր ցանկանում են Թրամփին խնդրանք առաջադրել «Tomahawk» հրթիռների մասին: Ի վերջո, եվրոպական երկրներն էլ ունեն դրանք:
«Առաջին հերթին, ես կցանկանայի ասել, որ եվրոպական երկրները ևս ունեն Tomahawk։ Հարցը պարզապես Tomahawk-ի մեջ չէ, որպես այդպիսին։ Հարցը զենքի օգտագործման մեջ է։ Որովհետև կարելի է ունենալ ATACMS, բայց ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել։ Հարցը միայն այն չէ, թե ինչ զենք ունեք, այլ այն, թե ինչպես կարող եք այն օգտագործել», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ այդ հրթիռները կօգտագործվեն ռազմական թիրախների դեմ և գործընկերների հետ համակարգված կերպով։
«Մենք խոսեցինք եվրոպացի առաջնորդների հետ նախագահ Թրամփի հետ մեր հանդիպումից անմիջապես հետո։ Նրանք նույնպես ցանկանում են դիմել նրան այդ խնդրանքով», - ընդգծել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան մշտական կապի մեջ է եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ և նրանց հետ ընդհանուր դիրքորոշում է մշակում։
Նա հավելեց, որ իրենք շարունակելու են այս հարցի վերաբերյալ դիմել Միացյալ Նահանգներին՝ տարբեր ձևաչափերով։





























