Այսօր, հունվարի 28-ին Թբիլիսիում մեկնարկած ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը։

60 կգ քաշային կարգում Դավիթ Մկրտչյանն առաջին գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գեւորգ Խաչատրյանին։ Գրիգոր Իվանյանը նույնպես պարտվեց առաջին փուլում։ Մրցակիցը ղազախ Արիստան Շամենովն էր։

Միայն Արթուր Վարդանյանը մեկնարկում հաղթանակ տարավ վրացի Վաժա Մարգվելաշվիլիի նկատմամբ, սակայն երկրորդ գոտեմարտում պարտվեց լատվիացի Անդրեյս Մագերսին։

66 կգ քաշային կարգում Տիգրան Վարոսյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց Կիպրոսի պատվիրակ Անդրեաս Կրասասին։ Փայլակ Վարդազարյանը մեկնարկում տանուլ տվեց ուկրաինացի Կիրիլո Մելնիչենկոյին։ Արթուր Երանոսյանն առաջին շրջանում չկարողացավ հաղթահարել Ուկրաինայի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանի արգելքը։