Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է այցելի Եվրոպա միայն Ուկրաինայում անվերապահ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու դեպքում, գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ շուտով Բուդապեշտում կհանդիպի Պուտինի հետ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու համար։

«ԱՄՆ իշխանությունների համար օգտակար է կարծիքներ փոխանակել՝ ռուսական իշխանությունների հետ երկխոսությանը հետևելու համար։ Սակայն Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված այցը Եվրոպական միություն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն հանգեցնի Ուկրաինայում անհապաղ և անվերապահ հրադադարի», - հայտարարել է Բարոն՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Իր հերթին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել է, որ Պուտինի համար տեղ չկա որևէ եվրոպական մայրաքաղաքում։ «Եվրոպայում Պուտինի համար միակ տեղը Հաագան է՝ դատարանում, ոչ թե մեր մայրաքաղաքներից մեկը», - նրա խոսքերն է մեջբերել Reuters-ը։