Rheinmetall-ը և KNDS պաշտպանական կոնցեռնները Գերմանիայի և Նիդեռլանդների զինված ուժերին 222 միավոր «Schakal» անվավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) կմատակարարեն՝ ընդհանուր 3,4 միլիարդ եվրո գումարի դիմաց։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Պատվերի անմիջական կատարողը կլինի Artec GmbH ընկերությունը, որը Rheinmetall-ի և KNDS-ի համատեղ ձեռնարկությունն է։ «Schakal» ՀՄՄ-ն իրենից ներկայացնում է Boxer զրահափոխադրիչի և Puma ՀՄՄ-ի մարտական աշտարակի համակցություն։ «150 «Schakal» մեքենա կմատակարարվի Բունդեսվերին (Գերմանիայի ԶՈւ), ևս 72 մեքենա՝ Նիդեռլանդների բանակին», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Artec GmbH-ի և Համատեղ ռազմական համագործակցության կազմակերպության (OCCAR) միջև կնքված համաձայնագիրը, որը հանդես է գալիս որպես երկու երկրների զինված ուժերի կարիքների համար պատվիրատու, նաև պարունակում է լրացուցիչ 248 ՀՄՄ մատակարարման օպցիոն։ Պայմանագրի շրջանակներում աշխատանքների հիմնական մասը կիրականացվի Rheinmetall-ի կողմից, որին բաժին կհասնի պատվերի ընդհանուր գումարի շուրջ 3 միլիարդ եվրոն։
«Schakal» ՀՄՄ-ները Գերմանիայի ցամաքային ուժերի հիմնական մարտական մեքենան են։





























