Բանտարկյալների փոխանցման համաձայնագրի իրականացման երեք տարվա ընդմիջումից հետո, ադրբեջանական բանտերում պահվող չորս իրանցիներ տեղափոխվել են Իրան, հաղորդում է IRIB-ը։

Իրանի արդարադատության փոխնախարար Ասքեր Ջալալիանը հայտարարել է. «Իրանցի բանտարկյալների այլ երկրների, մասնավորապես հարևան երկրների բանտերում կատարած հանցագործությունների մեծ մասը կապված է թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի թմրանյութերի պահպանման և այլնի հետ»։