ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու համար հոկտեմբերի 16-ին նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո հաջորդ քայլերը։ Հեռախոսազրույցի մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Պետքարտուղարությունն ընդգծել է առաջիկա հանդիպումների կարևորությունը՝ որպես հնարավորություն Մոսկվայի և Վաշինգտոնի համար համագործակցելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության երկարաժամկետ կարգավորման առաջխաղացման գործում՝ ըստ Թրամփի տեսլականի։