ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, հաղորդում է Reuters-ը։
«Մենք քննարկում ենք կարևորագույն հանքանյութերը և հազվագյուտ տարրերը, և պատրաստվում ենք ստորագրել մի համաձայնագիր, որի շուրջ բանակցել ենք չորս կամ հինգ ամիս, և այն հաջողությամբ ստորագրել ենք այցի ժամանակ»,- փաստաթուղթը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ AUKUS համաձայնագրի ստորագրման գործընթացն արագ է ընթանում։
«Մենք ունենք աշխարհի լավագույն սուզանավերը, ամենուրեք, և կառուցում ենք ևս մի քանիսը, դրանք հիմա կառուցման փուլում են։ Մենք երկար և քրտնաջան աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ըստ իս, այն շատ արագ է ընթանում, շատ լավ»,- ասել է Թրամփը։





























