Գյումրիի ճանապարհին տուրիստական գործակալության ավտոբուսի և «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի 12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով այսօր դատավճիռ է կայացվել։ «ԶԻԼ»-ի վարորդը դատապարտվել է 7 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց տուրիստական ավտոբուսի՝ վթարի հետևանքով մահացած վարորդ Մառլեն Մարգարյանի կնոջ ներկայացուցիչ Հրայր Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին։ Պատահարի հետևանքով տուրիստական ավտոբուսի վարորդն ու 11 ուղևոր մահացել էին, ևս 4 ուղևոր ստացել էր կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի վարորդ Համլետ Պետրոսյանին մեղադրանք էր ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնները և ճանապարհային երթևեկության ապահովմանն ուղղված պահանջները խախտելեւ համար, նա կալանավորվել էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/942657.html





























