Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովի սենատոր Բիլ Քեսիդին և Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Բարասոն ներկայացրել են բանաձև, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրում են խաղաղության Նոբելյան մրցանակի՝ համաշխարհային համավարակի ժամանակ իր առաջին վարչակազմի օրոք ՔՈՎԻԴ պատվաստանյութերի մշակման համար, հաղորդում է NBC News-ը։
«Նախագահ Թրամփի վճռական գործողությունները Warp Speed գործողության շրջանակում ոչ միայն միլիոնավոր կյանքեր փրկեցին, այլև վերականգնեցին ամերիկյան տնտեսությունը,- ասված է Քեսիդիի՝ NBC News-ի հրապարակած հայտարարության մեջ։ -Երբ ամերիկացիներին պատվաստանյութ էր անհրաժեշտ ռեկորդային ժամանակում՝ սերունդը մեկ անգամ պատահող համավարակը կանխելու համար, նախագահ Թրամփը հասավ յադ նպատակին։ Նոբելյան մրցանակները շնորհվել են նաև շատ ավելի քիչ վաստակի համար։ Հաջորդ մրցանակին նա պետք է արժանանա»։
Քեսիդին, որը հաջորդ տարի փորձելու է վերընտրվել, և Բարասոն հայտարարել են, որ իրենց ջանքերը «արձագանքում են» Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների, դրանց թվում՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի ցանկություններին, որի հետ անցյալ ամիս Քեսիդին և Բարասոն Սենատի ֆինանսական հանձնաժողովի լսումների ժամանակ բուռն քննարկումներ են ունեցել։





























