Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի վրա՝ քաղաքում որոտացել է առնվազն 3 պայթյուն, հարված է հասցվել մասնավոր մանկապարտեզին, մեկ մարդ զոհվել է, ևս 6-ը վիրավորվել են, հայտնում է «Ուկրաինական պրավդան»՝ վկայակոչելով քաղաքապետ Իգոր Տերեխովին, Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում արված հայտարարույթուններին։

«Հարվածի տակ է հայտնվել Խոլոդնոգորսկի շրջանի մասնավոր մանկապարտեզը, կան վիրավորներ։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել», - հայտնել է քաղաքի քաղաքապետը։

Ավելի ուշ Տերեխովը պարզաբանել է, որ երեխաների վիրավորվելու մասին տեղեկատվությունը չի հաստատվել։

Քաղաքապետի խոսքով՝ նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը հարձակվել են անօդաչու թռչող սարքերով։ Երեխաները տարհանվել են։

Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ։