Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

ՀՀ կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։