224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արըլըգ-Դիլուջու երկաթուղին, որի հիմնաքարը դրվել է օգոստոսին, կդառնա Զանգեզուրի միջանցքի կարևոր մասը։ Դրա մասին Թբիլիսիի մետաքսի ճանապարհի 5-րդ ֆորումի «Միջին միջանցք. հուսալիությունից մինչև արդյունավետություն» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օսման Բոյրազը ։

Ըստ նրա՝ Զանգեզուրի միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միմյանց այլընտրանք չեն լինի, այլ կլրացնեն միմյանց։

Փոխնախարարը նշել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ Միջին միջանցքի ներուժը լիարժեքորեն իրացնելու համար։

Բոյրազը հավելել է նաև, որ թվայնացման և մեկ պատուհանի համակարգի ներդրումը երթուղին կդարձնի ավելի գրավիչ։