Արգենտինայի արտգործնախարար Խերարդո Վերթեյնը նախագահ Խավիեր Մայլիի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը քննադատելուց հետո հրաժարական է տվել։ Նրա հրաժարականի մասին հայտնել է La Nacion պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Վերթեյնը Մայլիին տեղեկացրել է իր որոշման մասին։ Հրաժարականի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։
Ըստ ԱԳՆ աղբյուրների՝ նախարարը հոգնել է սոցիալական ցանցերում նախագահի մեդիա ռազմավարության համար պատասխանատու՝ Մայլիի խորհրդական Սանտյագո Կապուտոյին առնչվող օգտատերերի քննադատություններից։ Վերթեյնին մեղադրել են հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Մայլիի և Թրամփի հանդիպմանը շուկայի բացասական արձագանքի համար։
Սպիտակ տանն անցկացված հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Արգենտինային կախված է ընտրությունների արդյունքներից, և եթե «Միլեյը պարտվի, [ԱՄՆ իշխանությունները] առատաձեռն չեն լինի Արգենտինայի նկատմամբ»։ Սակայն Վաշինգտոնում սպասվող առևտրային համաձայնագրի մասին չի հայտարարվել։ Հանդիպումից հետո արգենտինական ընկերությունների բաժնետոմսերի գները նվազել են։





























