Ռուսական զորքերը հոկտեմբերի 23-ի գիշերը դրոններով հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել է։

Պոդոլսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել երեք բնակելի շենքերում, բակերում մեքենաներ են այրվել, պայթյունի ալիքից վնասվել են մի քանի տների, դպրոցի և մանկապարտեզի պատուհանները, վնասվել է բիզնես կենտրոնը։ Բեկորներն ընկել են սինագոգի մոտ։ Ուկրաինայի գլխավոր ռաբբի Մոշե Ասմանը ֆեյսբուքում հրապարակել է հարվածի հետևանքների տեսանյութը։

Օբոլոնսկի շրջանում բնակելի շենքի պատուհաններ են վնասվել: Դեսնյանսկի շրջանում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է 24 հարկանի բնակելի շենքի 21-րդ հարկին, բայց չի պայթել:

Հոկտեմբերի 22-ի գիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի 10 մարզերին։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ըստ վերջին տվյալների՝ տուժել է 29 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել էր քաղաքային վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։