Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի հակամարտության, որը կարող է տեղի ունենալ երեք-չորս տարի անց։

«Առաջին նպատակը, որ ես դրել եմ զինված ուժերի առջև, այն է, որ նրանք պատրաստ լինեն հակամարտության՝ երեքից չորս տարի անց», - հայտարարել է Մանդոնը Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) պաշտպանության հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, որը հեռարձակվել է նրա կայքում։

Ինչպես պարզաբանում է Le Parisien թերթը, Մանդոնը խոսում էր իրավիճակի մասին Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։

Գեներալը խոստովանել է, որ «բախումն արդեն տեղի է ունենում հիբրիդային ձևերով, բայց ապագայում այն ​​կարող է ավելի մեծ դառնալ»։