Երևանի մետրոպոլիտենում գնացքներից մեկը արգելակման համակարգի որոշակի խնդիր է արձանագրել և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ գնացքն արդեն վերանորոգման է, խնդիրը լուծված է։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանի մետրոյի կայարաններում այսօր՝ հոկտեմբերի 23–ի առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել. երկար ժամանակ գնացքները չեն շարժվել։

Այս առնչությամբ Երևանի մետրոպոլիտենից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էին. «Մետրոյի «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր էր առաջացել: Մոտ 15 րոպե է տևել դա: Տեխնիկական խնդիրն արդեն լուծված է, մետրոն աշխատում է իր բնականոն հունով»: