Մարդը երբ որ տեսնի, որ կանխիկ առևտրի դեպքում ավելի մեծ առավելություններ է ստանալու, արդեն նաև գործատուներից ակնկալելու են, որ աշխատավարձը ամբողջական անկանխիկ եղանակով փոխանցվի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դեպքում ստվերայնությունը պայմանական կարող է լինել միայն։

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք ՊԵԿ-ը և Կենտրոնական բանկը լուծել են այն հարցը, որ անկանխիկ առևտրի դեպքում ՀԴՄ քարտ դուրս գրելու կարիք չլինի, այլ միանգամից ավտոմատ գեներացվի։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կոնցեպտը քննարկել են, հիմա տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում, առաջիկայում բերելու են քննարկման։

«Արագ է պետք շարժվել»,–ասաց Փաշինյանը։