Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում կքննարկի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Արմեն Կտոյանի թեկնածությունը։

Իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Կտոյանի կենսագրությունը։