Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։
Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ կալանավորվել են, մասնավորապես, «Մեր Ձևով» շարժնան անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը և Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:
Մեր տեղեկություններով` անչափահասը, որի նկատմամբ տնային կալանք ա կիրառվել, Ղուկասյանի եղբոր թոռն է։




























