Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը։

«Հուսով եմ, որ նախագահը հնարավորություն կգտնի մեկնաբանելու [Թրամփի հետ հանդիպման և Բուդապեշտում կայացած խաղաղության գագաթնաժողովի վերաբերյալ]»,- ասել է Կրեմլի խոսնակը «Юнашев Live» թելեգրամյան ալիքի հեղինակ Ալեքսանդր Յունաշևին։

ՌԴ և ԱՄՆ նախագահների՝ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հունգարիայի մայրաքաղաքում հետագա բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Սակայն Սպիտակ տունը վերջերս հայտարարել է, որ Բուդապեշտում Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են։