Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կատարի Պետության դեսպան Շեյխ Մեշալ բին Համադ Ալ Թանիի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են Հայաստանի և Քաթարի միջև համագործակցության խորացման նպատակով տնտեսական դիվանագիտության նախաձեռնությունների զարգացման կարևորությունը։





























