Հայաստանը հյուրընկալում է տեղական և միջազգային կիբեռանվտանգության թիմերին: Հոկտեմբերի 22-24-ը Երևանում ընթանում է ITU միջազգային կիբեռվարժանքը՝ CyberDrill Armenia 2025-ը, որը կմիավորի աշխարհի առաջատար փորձագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, տեղական և միջազգային գործընկերների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների՝ թվային անվտանգության բարձրացման և գործընկերության շուրջ։

IMG_9583.jpg (241 KB)

Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Այն նպատակ ունի բարձրացնել ազգային և միջազգային մակարդակով կիբեռդիմակայունությունը, ինչպես նաև ամրապնդել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։

IMG_9586.jpg (268 KB)

Թվային երկխոսության հարթակ CyberDrill Armenia 2025-ը բացառիկ հնարավորություն է մասնագետների, Կառավարման և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների համար փորձի փոխանակման, համակարգման հմտությունների կատարելագործման, և համատեղ ռազմավարությունների մշակման միջոցով առավել անվտանգ թվային միջավայր ձևավորելու տեսանկյունից։

Միջոցառման ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ վարժանքներ և գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին արձագանքելու հմտությունների զարգացմանը։

IMG_9582.jpg (236 KB)

Համագործակցություն՝ CERT -երի միջև CyberDrill-ի առանցքային նպատակը միջազգային CERT թիմերի և ազգային կառույցների համագործակցության խորացումն է։

Մասնակիցները կկիսվեն տեղեկատվությամբ, կներկայացնեն իրենց փորձը և կստեղծեն երկարատև գործընկերություններ ՝ ձևավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։Միջազգային համագործակցություն CyberDrill Armenia 2025-ը Հայաստանը կվերածի տարածաշրջանի թվային անվտանգության առաջատար վայրի՝ ընդգծելով երկրի դերը կիբեռանվտանգության գլոբալ համակարգում։

IMG_9585.jpg (208 KB)