Դեկտեմբերի 16-ին Ֆինլանդիան կհյուրընկալի Արեւելյան Եվրոպայի երկրների գագաթաժողով՝ համագործակցությունը պաշտպանական ոլորտում քննարկելու համար։

Yle-ն ուրբաթ հաղորդել է, որ հանդիպմանը կմասնակցեն Բալթյան երկրները, Լեհաստանը, Ռումինիան եւ Բուլղարիան՝ հղում կատարելով Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից հետո Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հայտարարությանը։

«Նպատակն է սկսել կոնկրետ համագործակցություն՝ արեւելյան սահմանամերձ երկրների պաշտպանությունն ամրապնդելու համար եւ քննարկել, թե ինչպես է արեւելյան սահմանամերձ երկրների համար ֆինանսավորումն ապահովվելու Եվրոպական հաջորդ բազմամյա ֆինանսական ծրագրում»,- նշվել է հաղորդագրությունում։