Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ։
ՀՀ կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը։
Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 65-ը։
Բոլոր 65 խորհրդարանականները միաձայն աջակցել են Սարգսյանի թեկնածությանը։





























