Ի աջակցություն ԱՄՆ նախագահի՝ միջազգային հանցավոր կազմակերպությունների կազմալուծման և թմրակարտելների դեմ պայքարի մասին ղեկավար հրահանգի, ռազմական նախարարը ԱՄՆ Հարավային հրամանատարության (USSOUTHCOM) պատասխանատվության գոտում տեղակայել է Gerald Ford ավիակիր հարվածային խումբը և օդային թևը։ Դրա մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը։
«ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում ամերիկյան ուժերի ընդլայնված ներկայությունը կբարձրացնի ԱՄՆ-ի կարողությունը՝ բացահայտելու, վերահսկելու և խափանելու ԱՄՆ-ի անվտանգությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև մեր անվտանգությանը Արևմտյան կիսագնդում սպառնացող անօրինական գործող անձանց գործունեությունը։
Այդ ուժերը կամրապնդեն և կընդլայնեն թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու և միջազգային հանցավոր կազմակերպությունները խափանելու և կազմալուծելու առկա կարողությունները»,- նշել է նա։
Տեղակայումը տեղի է ունենում Կոլումբիայի և Վենեսուելայի հետ լարվածության պայմաններում։





























