Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն ահազանգում է, որ Երևանի կետրոնում առողջ ծառեր են հատվել։
«Քիչ առաջ պատահական բացահայտեցի հերթական վանդալիզմը Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում ՀՈԱԿ-ի կողմից։
Խանջյան փողոցի վրա՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի դիմաց գտվող կանգառի կողքին հատվել է առնվազն 6 հատ մեծ, առողջ, կանաչ ծառ։ Այդ բոլոր ծառերի լուսանկարներն ունեմ և՛ մայիս ամսվա դրությամբ, և՛ սեպտեմբեր»։
































