Բելգրադում ավարտվեց հանդբոլի Եվրոպայի առաջնությունը։ Եզրափակիչում դանիացիները 21։19 հաշվով հաղթեցին Սերբիայի թիմին։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դանիայի հավաքականն անհաջող էր մեկնարկել խմբային փուլում։ Դանիացիները դժվարությամբ հասան կիսաեզրափակիչ, որտեղ պարտության մատնեցին Իսպանիային։
Դարպասապահ Նիկլաս Լանդենի գերազանց խաղի շնորհիվ Դանիան եզրափակիչում առավելության հասավ Սերբիայի նկատմամբ։ Այդ խաղում իրեն հիանալի դրսեւորեց նաեւ Միկել Հանսոնը, ով 6 գնդակ ուղարկեց սերբերի դարպասը։ Դանիացիներ Հանսոնն ու Լանդենը ճանաչվեցին մրցաշարի լավագույն խաղացողներ։
Նշենք, որ Կրիստիանսենը, Սպելբերգը, Նիելսենը, Սոնդեգարդը եւ Լինդբերգը երկրորդ անգամ են հռչավում Եվրոպայի չեմպիոն։



























