Ուկրաինայի արձանագրային ծառայության ղեկավար Յուրի Լադնիին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում բռնեցրել են ուրիշի բեյջ օգտագործելիս:

Ինչպես տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան», բեյջը Վլադիսլավ Կասկիվի` Ներդրումային գործակալության ղեկավարի անունով է եղել:

Լադնին իրավիճակը բացատրել է հետեւյալ կերպ. «Համաշխարհային տնտեսական համաժողովում հավատարմագրման շատ խիստ կանոններ են գործում, եւ ես ստիպված ուրիշի բեյջ օգտագործեցի»:

Ինչպես ենթադրում է հրատարակչությունը, միջադեպի պատճառն այն է, որ Վիկտոր Յանուկովիչը շատ ուշ է որոշում կայացրել Դավոս մեկնելու կապակցությամբ: