Հոլանդական Էյնդհովեն քաղաքում ավարտվեց ջրագնդակի Եվրոպայի առաջնությունը։ Եզրափակիչում Սերբիայի հավաքականը 9։8 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին։

Օլիմպիական խաղերի եռակի հաղթող Հունգարիայի հավաքականը երրորդ տեղի համար խաղում առավելության հասավ Իտալիայի նկատմամբ՝ 12։9։