ՈւԵՖԱ-ն 2 տարով որակազրկել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Ռիբկային, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 24-ամյա դարպասապահը կասկածվում էր դոպինգի օգտագործման մեջ։

«Շախտյորը» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, քանի որ ուկրաինացիները կարծում են, որ պատիժը չափազանց խիստ է։ Եթե ՈւԵՖԱ-ն չփոխի իր որոշումը` Ռիբկան չի մասնակցի Եվրո-2012-ին։