ՀՀ-ԵՄ հարաբերություները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել, ինչի մասին վկայում են ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության բովանդակությունը, ձեռքբերված պայմանավորվածությունները, 2025 թվականին տեղի ունեցած փոխադարձ այցերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով 2025 թվականի մարտին ԱԺ ընդունած «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը 2026 թվականին պետք է ակտիվացնի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ջանքերը: «Իհարկե, մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր հռչակված մոտեցմանը»,- մասնավորապես ասել է նախարարը:





























